Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը ժամանել է Ստամբուլ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր մեկօրյա այցով ժամանել է Ստամբուլ, որտեղ հանդիպել է թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ:

«Հուրիեթ» թերթի փոխանցմամբ` նախարարների բանակցությունների օրակարգում Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի առաջարկն է, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրի բնագավառում վերջերս ծագած խնդիրները:

Կովկասում համագործակցության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու առաջարկով Թուրքիան հանդես եկավ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Առաջարկվում է այդ պլատֆորմում ընդգրկել Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը:

Առաջարկը քննարկվել է նաեւ Վրաստանի արտգործնախարար Էկա Տկեշելաշվիլիի եւ Ալի Բաբաջանի` անցած շաբաթ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ:
XS
SM
MD
LG