Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հետաձգում է Ռուսաստանի հետ գործընկերության պայմանագրի շուրջ բանակցությունները


Եվրամիությունը երեկ որոշել է հետաձգել Ռուսաստանի հետ գործընկերության պայմանագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Ռուսաստանը հետ չի քաշել իր զորքերը Վրաստանի տարածքից այն դիրքերը, որտեղ դրանք գտնվում էին մինչեւ հակամարտության սկիզբը:

Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները նաեւ դատապարտել են Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը:

Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը հայտարարել է, թե իր երկիրը գործընկերության պայմանագրի կարիքն ավելի շատ չունի, քան Եվրամիությունը, եւ որ Եվրամիության որոշումը չի բարելավում Միության վստահելիությունը` որպես Ռուսաստանի գործընկերոջ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG