Եթե Աբդուլա Գյուլը ժամանի Հայաստան, ապա բնական է, որ ֆուտբոլի խաղը դիտելու ժամանակ, դրանից առաջ կամ հետո Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները կզրուցեն, եւ բնական է, որ այդ զրույցի ժամանակ նախագահները կարող են անդրադառնալ նաեւ միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ հարցերի: Այդ մասին այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները եւ դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` արտգործնախարարությունը մեծ կարեւորություն է տալիս կադրերի պատրաստմանը, եւ այդ առումով հարկավոր է մշտական կապ հաստատել տարբեր բուհերի եւ հատկապես Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ապագայում հիմնվելու է դիվանագիտական դպրոց, որտեղ բուհն ավարտած երիտասարդները կպատրաստվեն դիվանագետի որակավորում ստանալու համար` հետագայում ԱԳՆ-ում աշխատելու հեռանկարով:
(Լուսանկարը` արտգործնախարարության)