Մատչելիության հղումներ

Պուտինը մեղադրում է ԱՄՆ-ին «վրացական հակամարտությունը հրահրելու մեջ»


Ամերիկյան CNN հեռուստատեսությանը այսօր տված հարցազրույցում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը քննադատել է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը` պնդելով, որ իր ունեցած տվյալներով Հարավային Օսիայում իրականացվող մարտական գործողություններին վրացական կողմից մասնակցել են նաեւ ամերիկյան քաղաքացիներ: Պուտինը նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները «հրահրել են կոն??ֆ?լիկտը` նպատակ ունենալով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկի համար բարենպաստ պայմաններ ստեղծել»:

Հանդես գալով պատասխան հայտարարությամբ` Սպիտակ տան խոսնակ Դանա Պերինոն մեղադրանքներն «անտրամաբանական» է որակել եւ պնդել, որ Պուտինը «չարաչար սխալվում է»:

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները շեշտակի սրվեցին Հարավային Օսիայի շուրջ օգոստոսին Վրաստանում ծագած կոն??ֆլիկտի հետեւանքով: Միացյալ Նահանգները եւ եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումն ու Վրաստանի տարածքում ռուսական զորքերի շարունակվող ներկայությունը: Որպես հակակշիռ, Ռուսաստանը հանդես է գալիս պատասխան մեղադրանքներով Արեւմուտքի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հասցեին` մատնացույց անելով Վրաստանի հարձակողական կեցվածքը եւ այն կապելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայությունը ամրապնդելու` Արեւմուտքի նկրտումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG