Մատչելիության հղումներ

«Յոթնյակի հայտարարությունը կողմնակալ է»


Ռուսաստանի արտգործնախարարությունում այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել են, որ Մեծ յոթնյակի հայտարարությունը, որով դատապարտվում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, «կողմնակալ բնույթ ունի» եւ «ուղղված է Վրաստանի ագրեսիվ գործողություններն արդարացնելուն»:

«Հայտարարության հեղինակները անհիմն կերպով պնդում են, թե Ռուսաստանը «խաթարել է» Վրաստանի տարածքային ամբողջականությունը, անտեսում են ռուսաստանյան փաստարկված դիրքորոշումը` հօգուտ բարդ, բայց ստեղծված իրավիճակում միակ ճիշտ որոշման», - հավելել են երկրի արտգործնախարարությունում:

Երեկ տարածված հայտարարությամբ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները դատապարտել է Ռուսաստանի որոշում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG