Մատչելիության հղումներ

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախնական կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ


Հայաստանի դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, այսօրվա` օգոստոսի 28-ի դրությամբ, Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում նախնական կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Ըստ այդ տեղեկատվության` դատարան է ուղարկվել 87 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ, որոնցից 70-ով՝ 80 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է: Նշված 80 անձանցից 5-ը արդարացվել են, 1 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 35 անձ դատապարտվել է ազատազրկման, եւս 34 -ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG