Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգը համարում է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է շարունակվի: «Մենք պետք է անկեղծ խոսենք Ռուսաստանի հետ, եւ ոչ թե զրկվենք երկխոսություն վարելու հնարավորությունից», - այսօր Բրյուսելում հայտարարել է Փոթերինգը:
Անդրադառնալով գալիք շաբաթ կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին, որը նվիրված է լինելու Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, Եվրախորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ «դրա մասնակիցները համաձայնության կգան Եվրամիության վճռականությունն արտացոլող փաստաթղթի շուրջ»:
Նրա համոզմամբ, անհրաժեշտ է, որ «պահպանվի Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների մասին նոր համաձայնագրի հեռանկարը»: