Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակի վստահեցմամբ` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում որեւէ փոփոխություն չկա, եւ հայ խաղաղապահները շարունակելու են ծառայել ՆԱՏՕ-ի ուժերի կազմում Իրաքում եւ Կոսովոյում:
«Ոչ մի փոփոխություն այս պահին մենք չունենք», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր գնդապետ Սեյրան Շահսուվարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է հետեւել Ռուսաստանի օրինակին, որը Հյուսիսատլանտյան դաշինքում իր դեսպան Դմիտրի Ռոգոզինի շուրթերով հայտարարել էր, թե 6 ամսով դադարեցնում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ գործողությունների անցկացումը:
Այս տարվա հունիսին Հայաստանը կրկնապատկել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահների կազմում իր հրաձգային դասակի կազմը` հասցնելով այն 70 զինծառայողի: Իսկ Իրաքի կայունացման ուժերի բազմազգ դիվիզիայի կազմում ծառայում են 46 հայաստանցի զինվորականներ` բժիշկներ, վարորդներ եւ սակրավորներ:
Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, սեպտեմբերին Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունները «անպայման տեղի են ունենալու` ըստ նախանշվածի»:
«Չկա փոփոխություն», - ասաց նա: - «Հայաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Ամեն ինչ նորմալ է»:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 21-ը, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում, Հայաստանում կանցկացվի «Համատեղ աղեղ/նիզակակիր 2008» զորավարժությունը, որում ներգրավված են լինելու շուրջ 1100 զինծառայողներ 21 երկրից, որից 7 -ը` ՆԱՏՕ-ի անդամ են, 12 -ը` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից եւ Ստամբուլյան համագործակցության նախաձեռնություն անդամ 1 երկիր` Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ռուբեն Մելոյան