Մատչելիության հղումներ

Երրորդ բջջային օպերատորի մրցույթի նախաորակավարման փուլն անցել են 3 ընկերություններ


Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 6 ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը` Orange (պատկանում է France Telecom-ին), CEO Blackrock Communications (կոնսորցիում` Անգլիա եւ Իռլանդիա) եւ M&A Tele2 AB (Շվեդիա):

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը հիշեցնում է նաեւ, որ «թեեւ նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, սակայն դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն 6-ը»:

Ըստ Տոնոյանի տարածած հաղորդագրության` առաջիկա 40 օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորում անցած ընկերությունները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ, որոնց քննարկումից հետո կորոշվի հաղթող ընկերության անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG