Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի երեկվա հրամանագրին արձագանքել են նաեւ ԱՊՀ-ի անդամ որոշ երկրներ:
Ուկրաինան երեկ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ հստակորեն դատապարտել է Ռուսաստանի որոշումը, որը «հակասում է միջազգային նորմերին եւ սկզբունքներին»:
«Ցավալի է, որ Ռուսաստանը, որպես ԱՊՀ-ի հիմնադիր երկրներից մեկը, անտեսել է Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրն ու հռչակագիրը, որտեղ նշված է, որ ԱՊՀ-ի անդամ երկրները ճանաչում են այդ կառույցի անդամ մյուս երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Վրաստանի», - ասված է Ուկրաինայի արտաքին գերատեսչության հայտարարությունում:
Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտարարել է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել», - երեկ, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի որոշումը, ասել է արտգործնախարարության մամլո խոսնակը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իստրատովը, ի դեպ, երեկ Բաքվում հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. - «Որեւէ փոփոխություն Ռուսաստանի դիրքորոշման մեջ այդ հարցում տեղի չի ունեցել»:
ԱՊՀ-ի անդամ մյուս երկրները առայժմ որեւէ հայտարարություն չեն արել: Մոսկվայում, բնականաբար, ակնկալում են առաջին հերթին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների աջակցությունը:
Ռուսաստանցի որոշ քաղաքագետների կարծիքով, այս որոշման հետեւանքով Ռուսաստանը կհայտնվի դժվար կացության մեջ, եւ ԱՊՀ-ի անդամ երկրները չեն շտապի ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:
«Սա շատ բարդ որոշում էր, որ, անշուշտ, բացասական հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար, հատկապես` եթե հիշենք, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, եւ Ռուսաստանի իրական աջակիցների բանակը բավականին փոքրաթիվ է», - ասել է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը` հավելելով, այդուհանդերձ. - «Պետք չէ մոռանալ, որ Մոսկվան ճնշման տարբեր լծակներ ունի»:
Ազա Բաբայան, Մոսկվա