Մատչելիության հղումներ

Ընկել են ռուսաստանյան առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գները


Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը ծանր հարված հասցրեց Ռուսաստանի ֆոնդային բորսային:

Առանց այդ էլ օգոստոսի սկզբից անկայուն վիճակում գտնվող շուկան օրվա երկրորդ կեսին պարզապես փլուզվեց: Ռուսաստանյան գրեթե բոլոր առաջատար ընկերությունների`«Գազպրոմ»-ի,«LուկՕյլ»-ի, «ՍբեռԲանկ»-ի, «ՎՏԲ -Բանկ»-ի արժետոսմերի գինը մի քանի ժամում նվազեց 3-4 տոկոսով:

«Առաջիկա մեկ շաբաթում իրավիճակը կշարունակի վատթարանալ, իսկ արեւմտյան ներդրողների փախուստը ռուսական շուկայից գրեթե անխուսափելի է», - նշում են մոսկվացի վերլուծաբանները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG