Այսօր առավոտյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը` «զսպվածության եւ համբերության» կոչ անելով բոլորին:
«Օգոստոսի 25-ին ժամը 10:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկանության եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի մեծ խումբ՝ միասին մոտ 100 հոգի, եւ այնտեղից առեւանգել են պողոտայում տեղադրված բոլոր ստենդները եւ պաստառները` ջարդելով եւ պատառոտելով դրանք», - փոխանցում է հայտարարությունը` շարունակելով. - «Սեպտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, Հյուսիսային պողոտայում լայն թափով շարունակվում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամագրումը եւ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու ստորագրահավաքը: Իշխանությունները հասկանում են, որ հասարակության ակտիվացումը, քաղաքական դատավարությունների փլուզումները, երկրում ահագնացող տնտեսական ճգնաժամը, գործարարության դեմ սանձազերծված աննախադեպ տեռորը անխուսափելի են դարձնում Հայ ազգային կոնգրեսի` սեպտեմբերի 5-ին նշանակված հանրահավաքի հուժկու բնույթը, ուստիեւ ստիպված են դիմել ճարահատ բռնությունների եւ ապօրինությունների»:
Ըստ հայտարարության հեղինակների, Հայաստանի գործող իշխանությունը, «օգտնվելով այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղված է Վրաստանի վրա… փորձ է անում վերացնել մարդու ազատությունների եւ ժողովրդավարության արտահայտման վերջին հնարավորությունը»։
«Հայ ազգային կոնգրեսն իր տարակուսանքն է հայտնում այս եւ նմանօրինակ դեպքերում միջազգային պատկան կառույցների լռության առթիվ», - ասված է հայտարարությունում։ - «Մենք բոլորին զսպվածության ու համբերության կոչ ենք անում, դա մեր ամենահզոր զենքն է։ Նաեւ հայտարարում ենք, որ վարչախմբի այս անհավասարակշիռ քայլերը, ըստ էության՝ մանր խուլիգանությունները, չեն կարող կոտրել ՀԱԿ-ի եւ նրան սատարող հարյուր հազարավոր քաղաքացիների կամքը` պայքարը հասցնելու վերջնական հանգրվանին եւ ազատվելու այս հակաժողովրդական ռեժիմից»: