Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Պետդուման խնդրում է երկրի նախագահին դիտարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը


Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները այսօր կայացած հատուկ նիստում միաձայն հավանության են արժանացրել դիմումը, որով խնդրում են նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` դիտարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` «որպես ինքնուրույն, ինքնիշխան եւ անկախ պետություններ» ճանաչելու հարցը:

Դումային պատգամավորները, ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նաեւ կոչ են արել աշխարհի խորհրդարաններին պաշտպանել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:

Դմիտրի Մեդվեդեւին նույն խնդրանքով դիմումն այսօր ավելի վաղ նույնպես միաձայն ընդունել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG