Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել


Երեկ երեկոյան Ղրղըզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստանի քաղաքացիներ չեն եղել:

«Համաձայն մեր ունեցած պաշտոնական տեղեկությունների` օգոստոսի 24-ին Ղրղըզստանում վթարի ենթարկված «Բոինգ 737» ինքնաթիռի ուղեւորների թվում ՀՀ քաղաքացիներ չեն եղել», - ի պատասխան «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության հարցին, ասել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը:

Բիշքեկ - Թեհրան չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի է ենթարկվել երեկ երեկոյան «Մանաս» օդանավակայանից մեկնելուց քիչ անց: Պաշտոնական տվյալներով, ինքնաթիռում եղել է 83 ուղեւոր (Ղրղըզստանի, Չինաստանի, Իրանի, Թուրքիայի, Կանադայի եւ Ղազախստանի քաղաքացիների) եւ անձնակազմի 7 անդամ: 68 մարդ զոհվել է, 22-ը` վիրավորվել:

Ղրղըզստանի կապի եւ հաղորդակությունների նախարար Նուրլան Սուլեյմանովը հայտարարել է, որ վթարը ահաբեկչական գործողության հետեւանք չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG