Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան դատապարտում է ռուսաստանյան հեռուստաալիքների եւ ռադիոկայանների հեռարձակման դադարեցումը Վրաստանի տարածքում


«Վրաստանում ռուսաստանյան հեռուստաալիքներին եւ ռադիոկայանների հեռարձակման դադարեցումը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին», - այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բրազյան կարծիք է հայտնել, որ «հեռահաղորդակցական տարածքը հարկավոր է վերականգնել»: ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականը ընդգծել է, որ վրացական իշխանությունների պահվածքը այդ հարցում «անհամատեղելի է ժողովրդավարության հետ»:

«Մենք խիստ հետեւողական ենք մեր վարած քաղաքականության մեջ: Ես գիտեմ, որ ամերիկացիներին հաճախ մեղադրում են երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Դա այդպես չէ», - ասել է Մեթյու Բրազյան: - «Մենք պաշտպանում ենք Վրաստանի ժողովրդավարական ջանքերը, բայց նաեւ` Ռուսաստանի ժողովրդավարական ջանքերը»:

Օգոստոսի 9-ին Վրաստանի ողջ տարածքում դադարեցվել էր ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը եւ արգելափակվել էին ru դոմեյնով բոլոր ինտերնետային կայքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG