Մատչելիության հղումներ

Ռազմական դրությունը Վրաստանում երկարաձգվեց մինչեւ սեպտեմբերի 8-ը


Վրաստանի խորհրդարանը այսօր բավարարել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու դիմումը օգոստոսի 9-ին 15 օրով հայտարարված ռազմական դրությունը մինչեւ սեպտեմբերի 8-ը երկարաձգելու մասին:

Խորհրդարանի նիստի ժամանակ հրապարակված դիմումում ասված է, մասնավորապես, որ «դա անհրաժեշտ է, քանի որ ռուսաստանյան զորքերը, խախտելով հրադադարի պայմանագիրը, շարունակում են մնալ Վրաստանում»:

«Հիմնական [ռուսաստանյան] ուժերի դուրսբերումից հետո իրավիճակը Վրաստանում սոսկ մի փոքր բարելավվել է, սակայն ռուսաստանյան զորքերը շարունակում են վերահսկել մի շարք ռազմավարական տարածքներ, ինչը նշանակում է, որ որ օկուպացիոն ուժերը շարունակում են ռազմական գործողությունները», - «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին:

Ռուսաստանյան կողմը, մինչդեռ, պնդում է, որ Վրաստանի տարածքից զորամիավորումների դուրսբերումն ավարտվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG