Մատչելիության հղումներ

Էդուարդ Կոկոյտին խնդրելու է Մոսկվային ճանաչել Հարավային Օսիայի անկախությունը


Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին այսօր մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի ղեկավարությանը հանձնելու հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով «Դիմում»-ը:

Նշված փաստաթղթի տեքստն ընդունվել է հինգշաբթի օրը Ցխինվալիում կայացած համազգային հանրահավաքում:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է չճանաչված հանրապետության նախագահի խորհրդական Իգոր Իսաեւը, ուրբաթ օրը փաստաթուղթը արժանացել է նաեւ երկրի խորհրդարանի հավանությանը:

«Դիմում»-ում շարադրված է անկախության ճանաչման խնդրանքը, որը հիմնավորված է «ազգերի ինքորոշման իրավունքով», «մեկ պետության մեջ Վրաստանի եւ Հարավային Օսիայի գոյակցության անհնարինությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG