Մատչելիության հղումներ

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նախագահությունը


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նախագահությունը այսօր Ղրղըզստանից փոխանցվել է Հայաստանին: Պաշտոնական ընթացակարգը տեղի է ունեցել խորհրդի` այսօր Երեւանում մեկնարկած լիագումար նիստի ժամանակ:

Երեւանյան նիստին մասնակցում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ռուսաստանը նիստում ներկայացնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Կոլմակովը:

ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG