Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը ճանաչում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»


Ադրբեջանը ճանաչում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորում է ցանկանում: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը` երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դիրքորոշումն արտահայտելով Վրաստանում վերջին իրադարձությունների կապակցությամբ:

«Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի կյանքը Վրաստանում վերադառնա բնականոն հուն, եւ դիմակայությանը վերջ դրվի: Վրաստանը եւ Ռուսաստանը Ադրբեջանի բարեկամներն են: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր բարեկամները միմյանց հետ եւս բարեկամություն անեն», - APA գործակալության փոխանցմամբ` ասել է Ադրբեջանի նախագահը:

«Վերջին օրերի իրադարձությունները մեկ անգամ եւս հաստատեցին, որ տարածաշրջանում կայունությունը զգայուն հարց է», - ընդգծել է Իլհամ Ալիեւը` կարեւորելով տարածաշրջանային կայունությունը համատեղ ծրագրերի իրականացման առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG