Մատչելիության հղումներ

153 զոհ` Իսպանիայում ավիաաղետի հետեւանքով


153 մարդ է զոհվել Իսպանիայում երեկ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով, երբ Spanair ավիաընկերության օդանավը կործանվել է Մադրիդի օդանավակայանից թռիչքի ժամանակ: Օդանավի ուղեւորներից 19-ը փրկվել են:

Կանարյան կղզիներ` Լաս Պալմաս մեկնող օդանավը, ըստ ականատեսների, հենց նոր էր թռիչքուղուց պոկվել, երբ շեղվել է աջ եւ, վայր ընկնելով մի դաշտում, բոցավառվել է:

Իսպանիայի վարչապետ Ժոզե Լուիս Ռոդրիգես Սապատերոն պատահարի կապակցությամբ ընդհատել է արձակուրդը եւ այցելել դեպքի վայր: Նա վստահեցրել է, որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի աղետից տուժածների ընտանիքներին սատարելու համար:

Ավիաաղետի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG