Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունիսի 13-ի դատավճիռը, որով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ ազատամարտիկ, ԵԿՄ-ի տեղական կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը դատապարտվել էին համապատասխանաբար 3 եւ 2,5 տարվա ազատազրկման` փետրվարի 19-ին (նախագահական ընտրությունների օրը) ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեղադրանքով:
Շատ բուռն անցած դատական նիստի հենց սկզբից վիճաբանություն սկսվեց դատավորների եւ Մակեյանի ու Զաքարյանի միջեւ` վերջիններիս հունից հանեց իրենց «ամբաստանյալ» բառով դիմելը, քանի որ նրանք չեն ընդունել իրենց մեղքը:
Ի վերջո, դատարանը Պետրոս Մակեյանին ու Աշոտ Զաքարյանին հեռացրեց դահլիճից, եւ դատարանի որոշումը հրապարակվեց նրանց բացակայությամբ:
Շոթա Սաղաթելյանը, ով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նույն մեղադրանքով դատապարտվել էր 2,5 տարվա պայմանական ազատազրկման, որոշման հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դատարանը որոշեց իր ցանկությամբ, ոչ թե օրենքի տառին համապատասխան»:
Անուշ Մարտիրոսյան