Մատչելիության հղումներ

Ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը` կապիտալ վերանորոգման նպատակով


Սեպտեմբերի առաջին օրերից Մեծամորի ատոմակայանը կդադարեցնի աշխատանքը` կապիտալ վերանորոգման նպատակով, որը կտեւի 85 օր:

Ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դա «պլանային վերանորոգում է». - «Նախնակական հաշվարկներով, ամսի 1-ին, կարող է 2-3 օր շեղում լինի` կախված ռեժիմներից: Այս տարի մենք կապիտալ վերանորոգում ենք կատարելու: Բավականին մեծածավալ ստանդարտ եւ ոչ ստանդարտ աշխատանքներ պետք է կատարենք: Դրա համար պետք է կանգնենք ոչ թե սովորականի պես 45 օր, այլ 85 օր»:

Նրա պարզաբանմամբ, կապիտալ վերանորոգումը ենթադրում է, որ «վառելիքը պետք է լրիվ դատարկվի ռեակտորից, եւ կատարենք ռեակտորի ստուգում»:

Հարցին, թե կարող է ատոմակայանի աշխատանքի դադարեցումը հանգեցնել էլեկտրաէներգիայի պակասի, Մարկոսյանը արձագանքեց. - «Այդ հարցը ամեն տարի մեզ տալիս են, եւ ինչքան ես տեղյակ եմ, ոչ մի տարի 96 թվից սկսած [դա տեղի չի ունեցել]... Ատոմակայանը ամեն տարի կանգնել է պլանային վերանորոգման, եւ էլեկտրաէներգիայի պակաս չի զգացվել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG