Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Նիկոլայ Բորդյուժային


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանը եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումներին, ինչպես նաեւ Կիսլովոդսկում նախատեսվող ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի եւ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ կազմակերպության օրակարգային հարցերի եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:


(Լուսանկարը` արտգործնախարարության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG