Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հետագա առճակատումից խուսափելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի գործուն միջնորդություն ձեռնարկի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Խոսքը վերաբերում է Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ բանակցությունների կազմակերպմանը, ինչից կարծես, ես տպավորություն ունեմ, որ Մոսկվան խուսափում է, շեշտադրելով, որ չի կարող բանակցել Սահակաշվիլիի հետ», - պարզաբանեց նա:
Վրաստանի շուրջ վերջին իրադարձությունները բաժանելով երկու փուլի` ռուս խաղաղապահների գործողությունները Ցխինվալիում ու Հարավային Օսիայում եւ ռուսական բանակի գործողությունները հակամարտության գոտուց դուրս, Ղարաբաղի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը շեշտեց. - «Առաջին փուլի նկատմամբ, իհարկե, վերաբերմունքը միանշանակ դրական է, որովհետեւ դրանով կանխվել է քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունը, իսկ երկրորդը, անկեղծ ասած, մտորելու տեղիք է տալիս` արդյոք դա համարժե՞ք է այն իրավիճակին, որը ստեղծված է Վրաստանում, թե՞ դրանով հետապնդում են այլ նպատակներ»:
«Մասնավորապես` տպավորություն կա, որ ռուսական կողմը փորձում է պարտադրել Վրաստանին վերաբերմունք արտահայտելու գործող իշխանության նկատմամբ, ինչը, կարծում եմ, արդարացված չէ», - նշեց Վահրամ Աթանեսյանը:
Նրա խոսքերով` եթե ճիշտ է Վրաստանի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը սկսելու մասին տեղեկատվությունը, ապա «դա հետագա բանակցությունների համար կարող է լավ հիմք հանդիսանալ»:
«Տպավորությունը այնպիսին է, որ արդեն պետք է քննարկվեն ոչ թե հարավօսական կամ աբխազական հակամարտության հետ կապված խնդիրները, այլ առաջնահերթ է դարձել ռուս - վրացական հարաբերությունների համալիրի քննարկումը: Այսինքն, կարծես թե երկրորդ պլան են մղվել հակամարտությունները, քանի որ առկա է ավելի մեծ հակամարտություն` միջազգային իրավունքի սուբյեկտ երկու երկրներ այսօր ունեն կարգավորելու խնդիրներ», - ընդգծեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը:
Վահրամ Աթանեսյանի համոզմամբ` «միջազգային հանրությունը պետք է գտնի միջնորդության ավելի էֆեկտիվ ձեւեր, որպեսզի երկու երկրները արագորեն կարգավորեն այդ հակամարտությունը, այլապես տարածաշրջանի նկատմամբ արտաքին ազդեցության վտանգ կա լրացուցիչ` այստեղ ակտիվանում է թուրքական գործոնը, հետաքրքրություններ ունի տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգները»:
Կարինե Քալանթարյան