Վաղը բացվող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ Սեւանա լճից բաց թողնվող ջրի տարեկան առավելագույն չափաքանակը 360 միլիոն խորանարդ մետր (240 միլիոն խորհանարդ մետրի փոխարեն) սահմանելու հարցը: Բնապահպանները պնդում են, որ լճի մակարդակը կիջնի` սպառնալով ճահճացմամբ, եւ պատրաստվում են բողոքի ցույցի խորհրդարանի շենքի մոտ:
Սեւանից նախատեսվածից ավելի ջուր բաց թողնելու մեկ որոշում այս տարի արդեն եղել է: Հունիսին Ազգային ժողովը որոշել էր Սեւանից բաց թողնվող ջրի տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվել 240 միլիոն խորանարդ մետրը` 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի վարչության պետ Մհեր Մկրտումյանը օրերս լրագրողներին ասել էր, որ բաց թողնվող ջրի տարեկան առավելագույն չափաքանակը 120 միլիոն խորանարդ մետրով ավելացնելու որոշման հիմնական պատճառն այն է, որ այս տարի չորային է, ջրամբարները դատարկ են:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ
Կարինե Դանիելյանը չի հասկանում այդպիսի շռայլության պատճառները. - «Տարին աննախադեպ չէ, ավելի վատ տարիներ էլ ենք ունեցել եւ շատ ավելի քիչ ջուր ենք վերցրել Սեւանից»:
Դանիելյանը մտավախություն ունի, որ «Սեւանի բարձրացող ալիքները բախվում են ափամերձ կառույցների տերերի շահերին»:
Այժմ Սեեանի ջրի մակարդակը 1899,2 մետր է. անցյալ տարվա համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է շուրջ 54 սանտիմետրով: Այս որոշման հետեւանքով նախատեսվում է, որ Սեւանի մակարդակը կիջնի 9 սանտիմետրով, սակայն Կարինե Դանիելյանն այդքան լավատես չէ:
«Դա այդպես չէ, կարող է բավականին մեծ կորուստ լինի: Ջերմաստիճանը բարձր է, Սեւանից նաեւ գոլորշիացումը բարձր է: Հնարավոր է, որ բացասական լինի բալանսը, ջրի մակարդակը իջնի: Մենք անհանգստացած ենք, որ սկզբունքորեն սկսվում է այդ գործընթացը, որ լճի բարձրացումը կկասեցվի: Իսկ եթե դա տեղի ունեցավ, այո’, լիճը ճահճանալու է», - նախազգուշացրեց նա:
Տաթեւիկ Լազարյան