Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆը այսօր հեռուստատեսային եթերում հայտարարել է իր հրաժարականի մասին: Նրա ելույթը հեռարձակվում էր տեղեկան եւ միջազգային հեռուստաալիքներով:
«Իմ խորհրդատուների ու մերձավոր քաղաքական աջակիցների հետ խորհրդակցելուց հետո ու նրանց իսկ խորհրդով, ես որոշել եմ հրաժարական ներկայացնել», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ասել է նա` հավելելով, որ պաշտոնական հրաժարականը արդեն այսօր կուղարկվի խորհրդարանի խոսնակին:
Մուշարաֆը նշել է, որ իշխող կոալիցիան իրեն առաջադրում է շինծու մեղադրանք ու պատրաստվում է սկսել իմփիչմենթի գործընթաց:
Նրա ասել է, թե ինքը միշտ ձգտել է ազգային համաձայնության եւ վերջին տարիներին երկրի համար բնորոշ «քաղաքական վենդետա»-ի դադարեցմանը: Փետրվարի խորհրդարանական ընտրությունները, ըստ Մուշարաֆի, անցան «թափանցիկության ու ազատության» պայմաններում:
Երկրում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը, ըստ նրա, ընկնում է իշխող կոալիցիայի առաջնորդների վրա, որոնք «ձգտում են ոչ թե ազգային համաձայնության, այլ առճակատման»: