Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Միխեիլ Սահակաշվիլիի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետեւանքով առկա բազմաթիվ զոհերի կապակցությամբ եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու տուժածներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG