Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին չի պատրաստվում զիջումների գնալ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե չի պատրաստվում զիջումների գնալ, եւ ռուս - վրացական հակամարտությանը վերջ տալու շուրջ բանակցությունները պետք է վերաբերեն միայն Ռուսաստանի «օկուպացիոն ուժերի» դուրսբերմանը:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Սահակաշվիլին Ռուսաստանին մեղադրել է Վրաստան ներխուժումը ամիսներ շարունակ հանգամանորեն նախապատրաստելու եւ Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակումը որպես պատրվակ օգտագործելու մեջ:

Նա պնդել է, թե Հարավային Օսիայի վրա հարձակումը, որին հետեւեցին ռուսական կողմի գործողությունները Վրաստանի տարածքում, անհրաժեշտ էր, քանի որ «անջատողական ուժերը մի քանի օր շարունակ սպանում էին մեր խաղաղապահներին եւ քաղաքացիական բնակչությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG