Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ


Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը փոխանցում է, որ Սերժ Սարգսյանը «իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին վերջին օրերի ընթացքում Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում խաղաղ բնակչության, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիների եւ ռուս խաղաղապահների շրջանում տեղ գտած մեծաթիվ զոհերի կապակցությամբ»:

Հեռախոսազրույցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված բանակցությունների ընթացքի մասին: Երկու երկրների նախագահները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում անցկացնել լրացուցիչ խորհրդատվություններ հետագա զարգացումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG