Նախաքննության մարմինը այսօր վերացրել է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ առաջադրված 300-րդ հոդվածով մեղադրանքը` ապացույցների անբավարարության հիմքով: Ջհանգիրյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՋհանԳիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը պնդեց, թե նոր առաջադրվածը «ակնհայտ շինծու» մեղադրանք է, եւ հայտարարեց, որ իրենք բողոքարկելու են նախաքննական մարմնի որոշումները:
Սահակյանը նաեւ ասաց, որ ՋհանԳիրյանի քրեական Գործը առաջիկայում պետք է ուղարկվի կուղարկվի դատարան, քանի որ 316 հոդվածով մեղադրվող անձը 6 ամսից ավելի չի կարող պահվել նախնական կալանքի տակ:
Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել է փետրվարի վերջին:
Կարինե Քալանթարյան