Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այսօր մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Համաժողովրդական շարժման կենտրոնի հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Շահնազարյանը հանդիպումներ կունենա ամերիկյան քաղաքական եւ հասարակական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վերջիններիս հետ կքննարկվի Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման կազմակերպչական աշխատանքների ընթացքը:
Դավիթ Շահնազարյանը 1990-ականների սկզբին գլխավորել է Ազգային անվտանգության պետական վարչությունը, այնուհետեւ ընտրվել է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: