Ռուսաստանյան զորքերը այսօր գրավել են Գորին, վրացական ուժերը պատրաստվում են պաշտպանել երկրի մայրաքաղաքը:
Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Լոմայան «Ֆրանսպրես»-ին ասել է, որ ռուսական զորամիավորումները գրավել են Գորի քաղաքը:
«Վրաստանի զինված ուժերը Գորին թողնելու եւ մայրաքաղաքը պաշտպանելու նպատակով Մցխեթայի մոտ [Թբիլիսիից 24 կիլոմետր] պաշտպանական դիրքերն ամրապնդելու հրաման են ստացել», - ասել է Լոմայան:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ 50 հազարանոց Գորիի բնակչության 80 տոկոսը լքել էր քաղաքը: