Միացյալ Նահանգների փոխնախագահ Դիք Չեյնին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ռուսաստանի ռազմական գործողությունները Հարավային Օսիայում «չպետք է անպատասխան մնան»:
Չեյնիի գրասենյակի փոխանցմամբ, փոխնախագահը Միացյալ Նահանգների համերաշխությունն է հայտնել Վրաստանի ժողովրդավարական իշխանություններին եւ շեշտել, թե Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակումը կարող է «լուրջ հետեւանքներ ունենալ Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության հետ պաշտոնական Մոսկվայի հարաբերությունների համար»: