Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը հարավօսական հակամարտության գոտում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Ալեքսանդր Ստուբը եւ ներկայումս Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները այսօր Թբիլիսիում «Վրաստանի ղեկավարության հետ կքննարկեն իրավիճակը հարավօսական հակամարտության գոտում եւ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հարցերը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հավելում է, որ Կուշներն ու Ստուբը հատուկ առաքելությամբ Թբիլիսի են ժամանել այսօր երեկոյան: Նախատեսված են նրանց հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Ակնկալվում է, որ Ֆրանսիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարները երկուշաբթի երեկոյան կան երեքշաբթի կմեկնեն Մոսկվա:

Նույն գործակալությունը հաղորդվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այսօր կրկին կքննարկի Վրաստանում ստեղծված իրավիճակը` վրացական կողմի խնդրանքով:

Անվտանգության խորհրդի անդամները նախ կանցկացնեն փակ կոնսուլտացիաներ, որոնց ավարտին կգումարեն բաց նիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG