Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը եւ Բուշը քննարկել են իրավիճակը Հարավային Օսիայում եւ Վրաստանում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Հարավային Օսիայում եւ Վրաստանում:

Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Մեդվեդեւը քննադատել է Վրաստանի «բարբարոսական գործողությունները», որոնց պատճառով Հարավային Օսիայում հազարավոր մարդիկ զոհվեցին եւ տասնյակ հազարավորները փախստական դարձան:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե ներկայիս իրավիճակից միակ ելքը Վրաստանի կառավարության կողմից հակամարտությունների գոտիներից իր բոլոր ուժերի դուրսբերումն է, խաղաղ բանակցություններին վերադառնալը եւ բռնության չդիմելու պարտավորություն ստանձնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG