«Անցած գիշեր վրաստանյան զորքերը Հարավային Օսեթիայում ըստ էության իրականացրել են ագրեսիայի ակտ ռուսաստանցի խաղաղապահների եւ խաղաղ բնակչության նկատմամբ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Կրեմլում կայացած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: - «Ռուսաստանը Վրաստանի տարածքում ներկա է գտնվել եւ գտնվում է միանգամայն օրինական հիմունքներով, կատարելով իր խաղաղապահ առաքելությունը` ձեռք բերված միջազգային պայմանավորվածությունների համաձայն: Եվ մեր գլխավոր խնդիրը համարել եւ համարում ենք խաղաղության պահպանությունը: Ռուսաստանը պատմականորեն եղել է եւ մնում է Կովկասի ժողովուրդների անվտանգության երաշխավորը»:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, մինչդեռ, CNN-ի թղթակցին այսօր ասել է, թե «Ռուսաստանը մեր սեփական տարածքում պատերազմում է մեր դեմ». - «Սա բացահայտ ռուսաստանյան ագրեսիա է... Մենք հիմա տառապում ենք, որովհետեւ ուզում ենք լինել ազատ ու բազմազգ ժողովրդավարության երկիր»:
Գերմանական dpa գործակալության հաղորդմամբ, Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին հայտարարել է, որ Ցխինվալիում զոհվել են «հարյուրավոր քաղաքացիական անձինք»:
Ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ի պնդմամբ, զոհվել են առնվազն 10 ռուսաստանցի խաղաղապահներ:
Թեեւ հեռուստառեպորտաժները ցուցադրում են տեղի հոսպիտալներում վիրավոր վրաստանցի զինվորների, վրացական կողմը զոհերի մասին պաշտոնական որեւէ տեղեկատվությունը առայժմ չի տարածել: