Մատչելիության հղումներ

Ադրբեջանը իրավաչափ է համարում Վրաստանի ռազմական գործողությունը Հարավային 0սիայում


Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը այսօր պաշտպանեց Վրաստանի ռազմական ուժերի ներխուժումը Հարավային 0սիա:

«Ադրբեջանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հարավային 0սիայի հակամարտությունը պետք է լուծվի միայն այս սկզբունքով», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: - «Միաժամանակ Վրաստանը ունի բոլոր իրավունքները վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, ինչը ապահովված է միջազգային օրենքի նորմերով եւ սկզբունքներով: Այդ պատճառով Վրաստանի կողմից ձեռնարկված բոլոր քայլերը այս ուղղությամբ համապատասխանում են միջազգային օրենքին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG