Մատչելիության հղումներ

Պակիստանի կառավարող կոալիցիան նախագահի իմփիչմենթի գործընթաց է սկսում


Պակիստանի կառավարող կոալիցիան իմփիչմենթի գործընթաց է սկսում երկրի նախագահ Փերվեզ Մուշարաֆի դեմ: Այդ մասին այսօր հայտարարել է կոալիցիայի ղեկավար Ասիֆ Ալի Զարդարին:


«Մենք լավ լուր ունենք ժողովրդավարության համար», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Զարդարին մամուլի ասուլիսում: - «Կոալիցիան գտնում է, որ հրամայական է գեներալ Մուշարաֆի դեմ իմփիչմենթ սկսելը»:

Այս տարվա փետրվարին Պակիստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան եւ կոալիցիա կազմեցին Մուշարաֆի կուսակցությանը ընդդիմադիր երկու կուսակցություններ: Կոալիցիայի ղեկավար Ասիֆ Ալի Զարդարին անցած տարվա դեկտեմբերին ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհված նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի ամուսինն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG