Մատչելիության հղումներ

Զոհեր եւ վիրավորներ` Սոչիի լողափում պայթյունի հետեւանքով


Երկու մարդ զոհվել եւ չորսը վիրավորվել են Սոչիի Լազարեւսկոյե շրջանի լողափում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել են ներքին գործերի Սոչիի քաղաքային վարչությունից, պայթուցիկ սարքը, որի բնույթը առայժմ պարզված չէ, գործել է Լոո ավանի լողափում տեղական ժամանակով ժամը 10:00-ին, երբ լողափում արդեն շատ էին հանգստացողները:

Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, պայթյունի հանգամանքները եւ պատճառները պարզվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG