Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանը տեղափոխվել է «Էրեւբունի» բժշկական կենտրոն


Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ով կալանավորված է մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ, այսօր «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մալխասյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը, կեսօրից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնում սկսվել է նրա առողջական վիճակի հետազոտումը:

Փաստաբանը չբացառվում, որ հետազոտության արդյունքները ստանալուց հետո միջնորդություն ներկայացնի նախաքննական մարմնին իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Երեկ Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ, հաշվի առնելով «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում) կատարված բժշկական հետազոտությունների եզրակացությունները, նախաքննական մարմինը հանձնարարել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետին «անհրաժեշտության դեպքում ապահովել Մյասնիկ Մալխասյանի հետազոտումը քաղաքացիական մասնագիտակցված բուժհաստատությունում»:

Մելանյա Առուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ իր միջնորդության հիման վրա ներկայումս «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում բժշկական հետազոտության է ենթարկվում մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG