Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» խմբակցությունում Արտաշես Ավոյանին կփոխարինի Ստեփան Ասլանյանը


Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունում Արտաշես Ավոյանին կփոխարինի Ստեփան Ասլանյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` պատգամավորին գրանցելու մասին որոշումը հանձնաժողովն ընդունել է այսօրվա նիստում:

Արտաշես Ավոյանը պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով: Հուլիսի 22-ին նա նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար, եւ մեկ շաբաթ անց նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:

Ստեփան Ասլանյանը «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահն է, «Օրինաց երկիր»-ի համամասնական ցուցակում զբաղեցնում է 13-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG