Մատչելիության հղումներ

Ռուսաստանը այս տարի կարտահանի 8,5 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք


2008 թվականին Ռուսաստանը կարտահանի ավելի քան 8,5 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք: Այդ մասին այսօր հայտարարել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրիեւը:

«Անցած տարի արտահանումը կազմել է 7,5 միլիարդ դոլար, իսկ այս տարի, ըստ հաստատված պլանի, արտահանման ծավալը նախատեսված է 8,5 միլիարդ դոլարի չափով», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Դմիտրիեւը եւ կարծիք հայտնել, որ այդ պլանը կկատարվի եւ նույնիսկ կգերակատարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG