Մատչելիության հղումներ

Մոսկվայում զոհված լրագրողների հուշարձան կտեղադրվի


Մոտ ապագայում Մոսկվայում կտեղադրվի զոհված լրագրողների հուշարձան: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Յուրի Լուժկովը Ռուսաստանի մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում:

Քաղաքապետը, իր իսկ փոխանցմամբ, զոհված լրագրողների հիշատակը հավերժացնելու հարցը քննարկել է ավիաաղետից զոհված լրագրող Արտյոմ Բորովիկի հոր` ճանաչված լրագրող եւ հրապարակախոս Հենրիխ Բորովիկի հետ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Լուժկովը կարծիք է հայտնել, որ հուշարձանը կարելի է տեղադրել Մարիինյան զբոսայգու կենտրոնում` Արտյոմ Բորովիկի անվան զբոսայգում, որտեղ արդեն իսկ կա հուշասյուն:

«Արտյոմ Բորովիկի, Աննա Պոլիտկովսկայայի, Դմիտրի Խոլոդովի եւ այլ լրագրողների անունները պետք է լինեն մարդկանց հիշողության մեջ», - հայտարարել է Մոսկվայի քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG