Մատչելիության հղումներ

Ավարտվեցին կենտրոնացված համակարգով ընդունելության քննությունները


Ամենաշատ բողոքարկումներն ամեն տարի կենտրոնացված քննությունների ժամանակ գրանցվում են ֆիզիկայից եւ հայ ժողովրդի պատմությունից, սակայն այս տարի բողոքարկումները քիչ են բոլոր առարկաներից: Երկու շաբաթվա ընթացքում բողոքարկվել է 407 աշխատանք, ինչի արդյունքում բարձրացվել է 87-ի գնահատականը: Ըստ կրթության եւ գիտության նախարարության հրապարակած տվյալների, չի իջեցվել եւ ոչ մի գնահատական:

Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքով, նույնիսկ մասնագետների միջեւ վեճեր չառաջացան:

Ֆիզիկայի քննության պատասխանատու քարտուղար Համբարձում Հովսեփյանի խոսքերով` ամենակարեւորն այն էր, որ չծագեցին կազմակերպչական խնդիրներ, չգրանցվեցին լուրջ բողոքներ:

«Ինձ զարմացրել է այս տարվա անբավարարների թիվը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նրանք արդեն հանձնել են քննություններ միասնական համակարգով եւ հաղթահարել են անցողիկ շեմը», - ասաց հայ ժողովրդի պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը:

14 օրվա ընթացքում առավելագույն` 20 միավոր ստացել են 3 դիմորդ` պարսկերենի քննությունից, 2 դիմորդ` իսպաներեն բանավորից եւ 5 դիմորդ` անգլերեն բանավորից:

Ամենամեծ թվով «անբավարար» են ստացել ֆիզիկայից` 648 դիմորդ, որին հաջորդում են հայ ժողովրդի պատմությունը` 300 դիմորդ, եւ քիմիան` 164 դիմորդ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG