Ռուսաստանցիների մեկ երրորդից ավելին կարծում է, որ երկրում իրական իշխանությունը շարունակում է մնալ վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում, գրեթե կեսն էլ` որ ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետը հավասարապես կիսում են իշխանությունը: Այդ են վկայում «Lեւադա» կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրության արդյունքները:
Հուլիսին երկրի 46 շրջաններում անցկացված հարցման 1600 մասնակիցների միայն 9 տոկոսն է կարծում, թե իշխանությունը գտնվում է Դմիտրի Մեդվեդեւի ձեռքում, 8 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Վլադիմիր Պուտինի վարկանիշը զգալիորեն աճել է հատկապես նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի ընտրությունից հետո: Եթե մարտին` նախագահական ընտրությունների նախօրեին, երկու առաջնորդները գրեթե հավասար դիրքերում էին, ապա այժմ կիսով չափ նվազել է այն քաղաքացիների թիվը, որոնք երկրի փաստացի առաջնորդի դերում տեսնում են Դմիտրի Մեդվեդեւին, փոխարենը գրեթե նույնքան ավելացել է Վլադիմիր Պուտինի վարկանիշը:
Նույն կենտրոնի անցկացրած մեկ այլ հարցման համաձայն` ռուսաստանցիների գերակշիռ մասը վստահ է, թե Դմիտրի Մեդվեդեւը նույնությամբ կամ մասնակիորեն շարունակում է Վլադիմիր Պուտինի որդեգրած ուղին, 11 տոկոսը կարծում է, թե Մեդվեդեւը աստիճանաբար փոխում է քաղաքական ուղեգիծը, եւ միայն 2 տոկոսն է այն կարծիքին, թե նորընտիր նախագահը բոլորովին նոր քաղաքականություն է վարում: Ընդ որում, այս հարցի վերաբերյալ ռուսաստանցիների կարծիքները նախագահական ընտրություններից հետո անցած չորս ամիսների ընթացքում գրեթե չեն փոխվել:
Հեղինե Բունիաթյան, Պրահա