Մատչելիության հղումներ

Գյումրիում իրականացված հատուկ գործողության արդյունքում կատարվել են ձերբակալություններ


Շաբաթ օրը Գյումրիի շուկայի տարածքում ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են քաղաքապետարանի մեկ աշխատակից, ոստիկաններ եւ շուկայի տարածքում տարադրամ փոխանակող անձինք:

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, ով նույն օրը Եղեգնաձորում մասնակցում էր «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման եւ քննության առանձնահատկությունները» թեմայով խորհրդակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը` նշելով, որ հավելյալ մանրամասների առաժմ չի տիրապետում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG