Թուրքիայի Քոնիա նահանգի Բալչիլար ավանում այսօր վաղ առավոտյան ամբողջությամբ ավերվել է կանանց վարժարանի հանրակացարանի շենքը: Աղետի հետեւանքով զոհվել է առնվազն 13 ուսանողուհի: Ենթադրվում է, որ ավերակների տակ դեռ կան մարդիկ:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` դեպքի վայր ժամանած փրկարարները կարողացել են ավերակներից դուրս հանել շուրջ երկու տասնյակ աղջիկների: Փրկարարական աշխատանքներն այս պահին շարունակվում են:
Բալչիլարի հանրակացարանում ապրում էին 8-ից մինչեւ 16 տարեկան շուրջ չորս տասնյակ աղջիկներ, որոնք մասնակցում էին տեղի իսլամական հիմնադրամի կազմակերպած Ղուրանի դասընթացներին:
Ոստիկանների կարծիքով` եռահարկ շենքն ավերվել է գազի մեծ բալոնի պայթյունից: Փրկված աղջիկներից մի քանիսն ասել են, որ պայթյունից առաջ շենքի խոհանոցի մոտակայքում գազի հոտ էր տարածվել: Աղջիկներից շատերը ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մենք ձայներ ենք լսում, ես ուզում եմ հավատալ, որ մեզ կհաջողվի փրկել ավերակների տակ գտնվող աղջիկներին», - NTV թուրքական հեռուստակայանին ասել է Բալչիլարի քաղաքապետ Մեհմեթ Դեմիրգյուլը:
Արմեն Քոլոյան, Պրահա