Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը 235 հազար դոլարի ֆինանսական օժանդակություն է տրամադրել լրատվամիջոցներին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել է երկրի զանգվածային լրատվամիջոցներին միանվագ ֆինանսական օժանդակություն հատկացնելու մասին: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ընդհանուր հաշվով նախագահի պահուստային ֆոնդից ադրբեջանական լրատվամիջոցներին փոխանցվում է 190 հազար մանաթ (մոտ 235 հազար ամերիկյան դոլար):

Մասնավորապես, 5-հազարական մանաթ են ստանալու ԱՍՍԱ-ԻՌԱԴԱ, «Ազերի-Պրես», «ԱզերԹաջ», «Թուրան» եւ «Թրենդ» գործակալությունները, «Այնա-Զերկալո», «Ազադ Ազերբայջան», «Ազերբայդժանսկիե իզվեստիա», «Բակինսկի ռաբոչի», «Ենի Ազերբայջան» թերթերը եւ այլ լրատվամիջոցներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG