Մատչելիության հղումներ

Ռումինիայի նախագահի մրցանակ` «Ազատություն» ռադիոկայանին եւ BBC-ին


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը եւ BBC-ն (British Broadcasting Corporation) արժանացել են մշակույթի ոլորտում Ռումինիայի նախագահի բարձրագույն պարգեւին` Ռումինիայի ժողովրդին տասնամյակներ շարունակ չգրաքննվող նորություններ ու տեղեկություններ տրամադրելու համար:

«Ազատություն» ռադիոկայանն ու BBC-ն ավելի քան 50 տարի կատաղի պայքար մեջ էին հանուն երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ճշմարիտ տեղեկությունների` հզոր քարոզչությանը հակակշռելու համար», - ասել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն եւ ընդգծել. - «Ազատություն» ռադիոկայանն ու BBC-ն հերոսաբար պայքարեցին` ստեղծելու պատուհան, որով Ռումինիայի ժողովուրդը կարող էր տեսնել առկա իրականությունը»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախաgահ Ջեֆրի Գեդմինը, ով Ռումինիայի նախագահի մրցանակը ստանալու համար մեկնել էր Բուխարեստ, նշել է. - «Պարգեւը պատկանում է «Ազատություն» ռադիոկայանի հարյուրավոր լրաgրողներին, վերլուծաբաններին ու այն մարդկանց, որոնք շուրջ վեց տասնամյակ ցուցաբերել են առանձնահատուկ խիզախություն, նպատակաուղղվածություն եւ հավատարմություն Ռումինիայում ազատ ու անկախ մամուլին` դրանով իսկ շատ հաճախ մեծ վտանgի ենթարկելով իրենց ու իրենց ընտանիքներին»:

«Ազատություն» ռադիոկայանի ռումինական ծառայությունը փորձնական եթերաշրջանը սկսել է 1950 թվականի հուլիսի 14-ից, ապա մշտական հեռարձակում իրականացրել 1951 թվականի մայիսի 1-ից: Շուրջ 60 տարի տարի շարունակված հաղորդումներից հետո «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը որոշել է 2008 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել ծառայության հեռարձակումները Ռումինիայում:

«Քանի որ կոմունիզմի վտանգը Եվրոպայում ընկրկում է, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաքելությունը փոխվում է: Ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանը սպառնացող ամենավերջին վտանգը բռնապետությունն է, այդ իսկ պատճառով ռադիոկայանը իր միջոցները մեծամասամբ կենտրոնացնում է այն երկրներում, որտեղ բռնապետական մեթոդներով առաջնորդվող ղեկավարները զրկում են մարդկանց ազատ եւ անկախ մամուլից օգտվելու իրավունքից», - ասել է Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Հիրսչբերգը:

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը վերահսկում է Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը վայելող միջազգային հեռարձակումները` ներառյալ «Ամերիկայի ձայն» եւ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայաննները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG