Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ 3աշար Բույուքանըթը հրաժարվել է մեկնաբանել երկրի Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը, որով մերժվել է «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը օրենքից դուրս հայտարարելու դատախազության պահանջը, սակայն ընդգծել է, որ բանակը շարունակելու է պաշտպանել հանրապետության աշխարհիկ սկզբունքները:
«Թուրքիայի զինված ուժերի դիրքորոշումն անփոփոխ է, բանակը շարունակում է առաջնորդվել Աթաթուրքի հանրապետության եւ Սահմանադրության սկզբունքներով», - հայտարարել է Բույուքանըթը:
«Գարդիան» բրիտանական օրաթերթի փոխանցմամբ` Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան ողջունել է իշխող կուսակցությունը չարգելելու մասին Թուրքիայի Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը, հույս հայտնելով, որ այն թույլ կտա կայունություն ապահովել երկրում:
«Թուրքիան դուրս է գալիս դժվար վիճակից, մենք հուսով ենք, որ դատարանի այդ վճիռը կնպաստի քաղաքական կայունության վերականգնմանը», - Բրյուսելում ասել է Սոլանայի գրասենյակի մամլո խոսնակը:
Ֆինանսատնտեսական թեմաներ վերլուծող արեւմտյան հեղինակավոր պարբերականները նշում են, որ Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը դրական ազդեցություն է գործելու շուկայի վրա եւ նպաստելու է Թուրքիայի նկատմամբ օտարերկրացի ներդրողների վստահության վերականգնմանը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, թուրքական տարադրամը՝ լիրան անմիջապես արժեւորվել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո:
Արմեն Քոլոյան, Պրահա